Բրիտանացիները Փաշինյանին շուտով «սպիսատ են անելու», պետք է հասցնեն մինչև Թրամփ-Պուտին գործարքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

Այս վարչակազմը չի կարող դիմագրավել, երբ ռազմական ագրեսիա լինի։ Եթե Փաշինյանը ժողովրդին հավատացնում է, որ իրավիճակը շատ լավ է, սկզբունքորեն կռիվ չի լինի, ես առաջարկ ունեմ՝ թող իրենց ընտանիքները վերցնեն ու երեք ամիս գնան Ջերմուկ-Սիսիան, Գորիս-Կապան հատվածներում ապրեն, կգնա՞ն, իհարկե, ո՛չ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։  

«Ես գնահատում եմ՝ եթե ճեղքում լինի, ապրիլ-մայիս ամիսներին կարող է լինել։ Որպեսզի կռիվ չլինի, իսկ գործնականում կռիվը կանգնացնողը Ռուսաստանն է լինելու, դրա համար ՌԴ-ն պիտի կոնկրետ մեսիջներ տեսնի՝ նույնիսկ Փաշինյանի կառավարության կողմից։ Փաշինյա՛ն Նիկոլ, արա այնպես, որ պատերազմ չլինի, իսկ դրա համար դու ճիշտ մեսիջներ պետք է ուղարկես ՌԴ-ին։», - ընդգծել է Նահապետյանը։   

Խոսելով Ադրբեջանում պատանդառված հայերի, նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումների մասին՝ փորձագետը նշել է․ «Բաքվում Ալիևը փոքր «Նյուրնբերգ է իրականացնում», բայց դա ավելի շուտ բեմականացում է։ Հայաստանի իշխանությունն այդ հարցի վերաբերյալ նման կեցված է ընդունել, քանի որ կոլաբորանտ է ու մեր դեմ ճակատամարտը հաղթած պետության սպասարկու։ Բաքվում գտնվող գերիների մի մասը Արցախի ղեկավարներ են եղել, շքերթների ժամանակ հազարավոր սպաներ նրանց պատվի են առել, սա չպետք է մոռանալ՝ այնտեղ հայությանն են դատում։»։, - հավելել է Նահապետյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ