ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հրայր Ալիխանյանը (74 կգ) վստահ հաղթանակ տարավ Ուգանդայի ներկայացուցչի նկատմամբ 12-0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ավելի վաղ Ալիխանյանը մրցաշարի մեկնարկում հաղթել էր վենեսուելացի մրցակցին։
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) 1/16 եզրափակչում հաղթել է իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի մրցակցին (0-7) և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ