ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Գևորգ Թադևոսյանը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ 10-0 հաշվով հաղթելով լիտվացի մրցակցին։
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկում հաղթել էր կուբացի մրցակցին 5-1 հաշվով։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) վստահ հաղթանակ է տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։
Մրցումային երրորդ օրը մրցաշարում կմեկնարկի նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ