ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ խմբ., ռազմական գործողություններ) կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել էր, որ հայկական զինված ուժերի կողմից զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ խմբ., ռազմական գործողություններ) կդադարեցվեն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ խմբ, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
--ԼՀ--