ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ ներգրավմամբ»։
--00—ՅՄ