ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ռուսաստանի Դաշնությունը կտրուկ համաձայն չէ փորձերի հետ մեղադրել ինչ-որ բանում Լեռնային Ղարաբաղում գտնվող ՌԴ խաղաղապահ միավորմանը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակելու ենք երկխոսությունը Հայաստանի, այդ թվում և Փաշինյանի հետ», - ասել է նա ու հավելել, որ «Երևանն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ դաշնակից, իսկ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում»։
--00—ԼՀ