ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կա 5181 վարակված: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է TAСС-ը:
Օպերշտաբից նաև նշել են, որ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 50 տոկոսը 45 տարեկանից ցածր մարդիկ են, հիվանդացածների 4 տոկոսն էլ երեխաներ են: Բացի այդ, նոր վարակվածների միայն 4 տոկոսն է վերջերս վերադարձել արտասահմանից:
Օպերշտաբից նաևհայտնել են, որ բոլոր հիվանդներն ու նրանց հետ շփվողներն արդեն գտնվում են բժշկական հսկողության տակ: