ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) X միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք պետք է դատապարտենք այս կամայական ձերբակալությունը եւ անհապաղ վերջ դնենք այդ պետության անպատժելիությանը, որը խախտում է միջազգային չափանիշները ՝ խոշտանգելով, մահապատժի ենթարկելով, խեղելով, կամայականորեն ձերբակալելով հայերին»,-գրում է CCAF-ը։
--00—ԼՀ