ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցերի և խորհրդատվության համար կարող են զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։
Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները ներկայացված են այստեղ:
--00—ԼՀ