ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին անդրադառնալով Արցախում վերջին օրերին տեղի ունեցող աշխարաքաղաքական զարգացումներին նշել է․
«Անդրկովկասից շարունակվող ողբերգության մասին տեղեկատվության շարունակական հոսք կա։ Իրականում հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում Մոսկվայում։ Բայց մի քանի ցավալի եզրակացություններ կարելի է անել։
Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում տեղի հայերի էթնիկ զտումներ։ Միջազգային հանրությունում ոմանք ցուցաբերում են գիտակցված, հանցավոր անտարբերություն մարդկային կյանքի և սովորական մարդու՝ ապահով մնալու և սեփական հողում ապրելու իրավունքի նկատմամբ, իսկ մյուսները ցույց են տալիս տգեղ անօգնականություն՝ կապված անցյալում սխալ առաջնահերթությունների և կորցնելու վախի հետ։
Այս իսկական ողբերգությունը տեղի է ունենում հիմա, և դա չափազանց տագնապալի նախադեպ է ապագայի համար։ Համաշխարհային քաղաքական ազդեցության առաջատար կենտրոնները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ի վիճակի չեն պատասխանատու, պրոֆեսիոնալ և մտածված քաղաքական գործողությունների՝ ի շահ սովորական մարդկանց, ովքեր դարձել են սարսափելի աղետի պատանդ։ Դա վերաբերում է Մոսկվային, Վաշինգտոնին, Բրյուսելին, Անկարային»։
--00—ԼՀ