ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախից բռնի տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ։
«2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29,000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք հարավարևելյան Գորիս քաղաքում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»։
--00—ՅՄ