ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 2360 երեխա, ևս 5364-ը վիրավորվել են, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը հավելել է, որ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է զոհվում կամ վիրավորվում: Հորդանան գետի արևմտյան ափին հոկտեմբերի 7-ից հետո 28 երեխա է զոհվել, ևս առնվազն 160 երեխա վիրավորվել է:
Նշենք՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, ՑԱԽԱԼ-ի տվյլաներով, ավելի քան 1,4 հազար մարդ է զոհվել։
--00—ՍՊ