ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ողջ մնալու արվեստ (կրճատ՝ ՈՄԱ), ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որով անդրադառնում է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ հրապարակմանը․
Հայտարարությունում ասվում է․
«Նոր ԱՍԱ/Ա-ի երազանքը. նրանք դաշտ են բերել ՈՄԱ-ն»,- այս մասին գրել է թուրքական «Yeni Şafak»-ը։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» ընթացքում հաղթեց հայ «անջատողականներին», գործողության մեջ մտավ ահաբեկչական նոր կազմակերպություն: Նախկին հետախույզ Վ․ Վարդանովի հիմնադրած ՈՄԱ անունով կազմակերպությունը ստեղծվել էր «թուրքական թշնամանքի» հողի վրա, ինչպես և ԱՍԱ/Ա-ն, որը 1970-90-ական թվականներին հարձակումներ էր իրականացնում թուրքական թիրախների վրա:
2020 թվականին Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկված ՈՄԱ-ն մի քանի գումարտակով մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, հետապնդել խաղաղ բնակիչներին և մասնակցել ահաբեկչական գործողություններին»,- նշված է հրապարակման մեջ:
Փաստ է, որ 2020 թ․պաշտպանական մարտերի ժամանակ ՈՄԱ-ի հավաքագրած՝ ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողները միայն պաշտպանական մարտեր են մղել՝ պաշտպանելով հայկական բնակչությունը երեխայասպան, ջարդարար թուրքերից, և մոտակա թուրքական բնակչությունից հեռու են եղել մի քանի տասնյակ կիլոմետր։
--00—ԼՀ