ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից: Hetq.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Պարոն Ալիևը չեղյալ է հայտարարել Իսպանիա այցը, քանի որ Թուրքիային թույլ չեն տվել մասնակցել այդ հանդիպմանը։ Ցանկանում եմ ողջունել այս որոշումը։ Պատկերացրեք՝ Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը կմասնակցեն, Հայաստանը կմասնակցի, Ադրբեջանը հրավիրված է, բայց Թուրքիան չկա։ Նրանք պատրաստվում են այդ հարցը քննարկել առանց մեր նախագահի»,- ասել է Չելիքը։
--00—ԼՀ