ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մարդկային անվտանգության պարեկության շրջանակներում ԵՄ առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, օրինակ՝ Նավուր գյուղի հովվի, որպեսզի զեկուցեն Բրյուսել, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության թվիթերի էջից։
«ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում տեղի բնակչության մարդկային անվտանգությանը»,-ասվում է գրառման մեջ։
--00—ՅՄ