ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ԱՄՆ նոր վարչակազմը եթե ցանկանար, չէր կնքվի Հայաստանի հետ պայմանագիր, հայ-ամերիկյան փաստաթուղթը հերթականը չէ, բայց մեծ հույսեր էլ չենք կարող ունենալ։ Մեր անվտանգությունն այդ փաստաթղթով չի ապահովվելու, սա ռազմավարական հարաբերությունների սկիզբը դնելու հերթական քայլն է, հույս ունեմ՝ կառաջանա համապարփակ համագործակցության նոր փաստաթուղթ կնքելու անհրաժեշտություն, բայց դրա համար ժամանակ է պետք։ 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների ներկայության ժամկետների երկարացմանը, պատգամավորը ընդգծեց, որ կարևոր է նրանց ներկայությունը, փոխվել է սահմանային իրավիճակը, լուրջ լարումներ չեն եղել․
«Նրանք ներկա են լինելու այնքան ժամանակ, մինչև խաղաղության հստակ երաշխիքներ չլինեն, այդ ժամանակ կքննարկենք՝ ներկա գտնվե՞ն, թե՝ ոչ։ Հայաստանի կառավարությունը կարևորում է նրանց ներկայությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ