ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր Հայաստանի վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և որ ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք տրամադրելու ՀՀ բյուջեին»,-ասել է նա։
--00—ՅՄ