ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:
«ԵԽԽՎ Նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը ոգեկոչելով։
Նա օգտագործեց Աստվածաշնչյան "Exodus" (ելք) բառը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը բնորոշելու համար»,- հավելել է նա:
--00--ԼՀ