ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երկրի պատմության մեջ նոր էջ բացելու՝ հայ հասարակության կոչերը հույս են տալիս, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։
Նա նշել է, թե իբր խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը Հայաստանին այժմ ավելի շատ է պետք․ «Մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, ռազմավարական դիրքերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը գտնվում են մեր զինվորականների լիակատար վերահսկողության ներքո»,- ասել է Ուսուբովը։
--00—ՅՄ