ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր Ադրբեջանը կայունություն է բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը ականատես են բոլորը:
Վերջինս հայտարարել է, թե իբր Ադրբեջանը «ջանք չի խնայել» Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար․ «Ադրբեջանը խրախուսում է ավելի մեծ համագործակցություն և բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները՝ ձգտելով Հարավային Կովկասի փորձը տարածել աշխարհի այլ տարածաշրջաններում»,-ասել է նա։
--00—ՅՄ