ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայկական կողմի՝ իբր տասնամյակներով թելադրած «բոլոր անհիմն պահանջները» պետք է ամբողջությամբ վերացվեն։
«Դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևերով»,-ասել է նա։
--00—ՅՄ