Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում և Գազայում ծավալվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News 

ռա

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշեդին հաղորդում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է, որ շարունակվող պաշարումը, կանանց և երեխաների սպանությունները և Գազայի հատվածի և դրա օրինականորեն ընտրված իշխանությունների դեմ ցամաքային հարձակումը կարող են հանգեցնել մի քանի ճակատներով ծավալվող երկարատև պատերազմի», - X սոցիալական ցանցում գրել է Ջամշեդին։

--00--ԼՀ