ԱՊՀ երկրների պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Screenshot 2023-04-06 133049

 

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ աշխատանքի հարցեր կքննարկեն Մինսկում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները։

--00—ՅՄ