ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ զենքը վայր դնելու մասին, դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է: Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է», - նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինը երաշխավորել էր Կուրսկի շրջանում ուկրաինացի զինյալների կյանքը և պատշաճ վերաբերմունքը, եթե նրանք վայր դնեն զենքերը և հանձնվեն։ Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, Կիևի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է համապատասխան հրաման տա, նշել է ՌԴ նախագահը։
--00—ՅՄ