ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կանեցնեն համագործակցության նոր՝ զարգացման և բարգավաճման փուլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս համաձայնագիրը նաև ամրապնդում է անվտանգությունն ու կայունությունը կովկասյան տարածաշրջանում և վերահաստատում է խաղաղ միջոցների արդյունավետությունն ամբողջ աշխարհում անլուծելի վեճերի և հակամարտությունների լուծման գործում։
Նախարարությունը վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են հանուն ավելի խաղաղ, անվտանգ և բարգավաճ աշխարհի համար երկխոսության հարթակների ամրապնդմանը։
--00—ՅՄ