Թուրքիան և Ադրբեջանը «Մուստաֆա Քեմալ» անվամբ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Ըստ պաշտոնական տեղեկագրի՝ զորավարժությունները կանցկացվեն Նախիջևանում։

Զորավարժությունները ստացել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» անվանումը և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը։

 

--00—ԱՊ