ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոտիկանության Արաբկիրի բաժին:
Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:
--00--ԼՀ