ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մենք պետք է օգնենք Հայաստանին խաղաղ բնակիչներին պաշտպանելու և իր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու գործում։ Այս մասին «Parisien» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյոն:
«Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության գնումը, մասնավորապես՝ ստորագրելով համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին ապահովել օդային տարածքի պաշտպանությունը։», - մասնավորապես ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
--00—ԱՊ