ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղի (2:1) ժամանակ երկրպագուն աթոռ է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ խաղացողների վրա։
77-րդ րոպեին մանկունիացիները խփել են վճռորոշ գոլը և սկսել են տոնել իրենց հաջողությունը հյուրերի դարպասի մոտ։ Այդ պահին երկրպագուներից մեկը ծալովի աթոռ է նետել խաղացողների վրա։ Ոչ ոք չի տուժել, սակայն երկրպագուին այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել։
«Կարմիր սատանաների» կազմում այս հանդիպմանը գոլեր են խփել կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը և պաշտպան Դիոգու Դալոն։ «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել հարձակվող Օլիվեր Մակբարնին:
Ներկայում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած ինը խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Շեֆիլդ Յունայթեդը» մեկ միավորով վերջին՝ 20-րդ հորիզոնականում է։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ