ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Հեզբոլլահ» շարժման մարտիկները սեպտեմբերի 30-ին հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ