ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել եմ Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը՝ հաշվի առնելով քաղաքի՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու հանգամանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շենճենի փոխքաղաքապետին ներկայացրել եմ Հայաստանում «չոր նավահանգստի», տեխնոլոգիական և արդյունաբերական պարկերի ստեղծման ծրագրերը՝ այդ համատեքստում ընդգծելով չինական ընկերություններին մասնակից դարձնելու կարևորությունը»,-գրել է նա։
--00—ՅՄ