ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին օդային հարվածների և ցամաքային մարտերի ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միացյալ Նահանգները պահանջում է, որ Իսրայելին փոխանցված զենքն օգտագործվի «պատերազմի օրենքների» համաձայն՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար։ Սալիվանի խոսքով՝ Վաշինգտոնը նմանատիպ պահանջներ է ներկայացնում, երբ զենք է տեղափոխում այլ երկիր։
Նաև Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է Գազայի հատվածում ամերիկացի քաղաքացիների և այլ օտարերկրացիների համար խոչընդոտներ ստեղծելու մեջ։
--00—ՅՄ