ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ հակամարտությունը սրվի Մերձավոր Արևելքում։ Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը սրվի»,-ասել է նախարարը։
Բացի այդ, նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում հարձակումները, որոնք իրականացվում են տարբեր խմբավորումների կողմից, որոնք ուղղված են ամերիկյան շահերին, «միանգամայն ճիշտ չէ» կապել Իրանի հետ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
--00—ՅՄ