ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան։
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները մեկ օրում Կուրսկի մարզում հետ են մղել ուկրաինական զորքերի հինգ հակագրոհ և 10 բնակավայրերի շրջաններում պարտության մատնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում Գոնչարովկա, Գուևո, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Մալայա Լոկնյա, Մախնովկա, Ստարայա Սորոչինա, Սուջա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերի շրջաններում պարտություն են հասցրել ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհրաձգային, գրոհային, երկու դեսանտագրոհային, ինչպես նաև տարածքային պաշտպանության երկու բրիգադների և Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհային գնդերի կազմավորումներին: Հետ է մղվել հակառակորդի հինգ հակագրոհ», - ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով և հրետանիով խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Կուրսկի մարզի ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
--00--ԱՀ