ԱՄՆ-ն խոչընդոտում է խաղաղությանը Պաղեստինում՝ կապելով «ՄԱԿ-ի ձեռքերը»․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

fgnfgngn

ԱՄՆ-ը խոչընդոտում է Գազայում հրադադարի հաստատմանը` «կապելով ձեռքերը» միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի, Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ինչ վերաբերում է զինադադարին. մենք Իրանում ջանքեր ենք գործադրել, որպեսզի միջազգային կազմակերպությունները շատ մոտ ապագայում հրադադար հաստատեն Գազայում: Բայց, ցավոք, այդ կազմակերպությունները չկարողացան կատարել խնդիրը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ն Վետոյի իրավունք ունի և Վաշինգտոնը դրանով «ազատեց Իսրայելի ձեռքերը»՝ շարունակելու ռազմական գործողությունները Գազայում»,- ասել է նա։

--00—ՅՄ