Իրանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_17-22-29

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտնել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են ԱԳՆ մտքերի փոխանակության համար։ Քեչելին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարցերը, օրակարգ են բերվել նաև «որոշ իրանցի պաշտոնյաների՝ Թուրքիային ուղղված պնդումները»։

Քեչելին նշել է, որ վերջին շրջանում նկատվել է, որ իրանցի պաշտոնյաները Թուրքիային ուղղված իրենց քննադատություններն ավելի շատ հանրության առջև են սկսել արտահայտել, ինչի վերաբերյալ նախարարության կողմից պատրաստվել էր թղթապանակ, որն ավելի վաղ է փոխանցվել իրանական կողմին։

«Մենք ամեն դեպքում մտածում ենք, որ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է ներքին քաղաքականության համար օգտագործվեն որպես նյութ։ Այդ շրջանակում այն կրիտիկական ուղերձները, որոնք պետք է տալ մեկ այլ երկրի, նախընտրում ենք, որ տրվեն ուղղիղ հասցեատերերին և այսօր ևս այդ ճանապարհին ենք հետևել։ Իրանի հետ մեր հարաբերություններին մեծ արժեք ենք տալիս և Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումը մեզ համար կարևորություն ունի»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադռնալով Թուրքիայի ԱԳՆ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ