ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 30-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և քրեական պալատներում դատավորներ են նշանակվել:
Այսպես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Նշենք, որ ԲԴԽ կայքում դեռևս առկա չէ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը՝ Դավիթ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ։
--00—ԼՀ