Ադրբեջանցիները առևանգել են ևս մեկ արցախցու ու նրան կեղծ մեղադրանք ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

654371b29f3de654371b29f3df1698918834654371b29f3dc654371b29f3dd

Ադրբեջանն Արցախի ամբողջական օկուպացիայից գրեթե մեկ ամիս անց հայտարարել է Արցախի բնակիչ Մադաթ Բաբայանի ձերբակալության, իսկ իրականում առևանգման մասին, ում կեղծ մեղադրանք է ներկայացվել առ այն, թե նա իբր մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։

Մադաթ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութը տարածել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Բաբայանն ընդունել է իրեն վերագրվող մեղադրանքը, սակայն ակնհայտ է, որ նա դա անում է արտաքին աշխարհից մեկուսացման, և, հնարավոր է, խոշտանգումների հետևանքով։

-00—ՅՄ