ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Հեռագրի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում:
«Հարգելի՛ պարոն վարչապետ, ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ աջակցությունը ձեզ համար այս ծանր պահին», - ասել է Պուտինը՝ մաղթելով արագ և լիարժեք ապաքինում:
Նշենք, որ Բորիս Ջենսոնի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս էր հաստատվել, նա 1 շաբաթից ավելի մեկուսացված էր տանը, սակայն ապրիլի 6-ին նրա վիճակը վատթարացել էր, և նրան տեղախոխել էին հիվանդանոց՝ թոքերի արհեստական շնչառության սարքին միացնելու:
Բորիս Ջոնսոնին շուտափույթ ապաքինում են մաղթել նաև աշխարհի ղեկավարները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ընկերոջ առողջության համար աղոթում է ամբողջ Ամերիկան: