ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանցի դատախազը կեղծ մեղադրանքով կալանավորված Խաչատրյանի համար 15 տարվա պատիժ է պահանջել։
Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Մուգեդես Սուլթանովը ելույթ ունեցավ և պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Դատախազն իր ելույթում պահանջել է, որ Վագիֆ Խաչատրյանը պատիժը կրի բանտում, իսկ պատիժը կրելուց հետո վտարվի Ադրբեջանից։
Առաջիկայում սպասվում է վերջնական դատավճիռը։
--00—ԼՀ