ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը:
Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել Խաչատրյանին: Սակայն նիստին ներկա «տուժածները» և պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել են չբավարարել բողոքը։
Դատավարությունը կտևի մինչև հունվարի 15-ը։
--00—ՅՄ