ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունի գործով քննությունը դեռ ընթացքում է: Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Թե ի վերջո քանի հոգի է զոհվել բենզինի պահեստի պայթյունից՝ հստակ չէ, ըստ քննչականի՝ «պատկերն անընդհատ փոխվում է»:
Նշենք, որ, վերջերս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունից զոհվել է գրեթե այնքան մարդ, որքան վերջին ռազմական գործողությունների ժամանակ։ Ինչպես նաև հայտնեց, որ գործը արցախցիների տեղահանումից հետո Արցախի Քննչական կոմիտեից փոխանցվել է Հայաստանի համապատասխան կառույցին։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ