ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Եվրամիության երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել։ Այս մասին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Գազպրոմն», ըստ պայմանագրերի, Եվրոպային գազ է մատակարարում Ավստրիայի գազային հանգույցի միջոցով, որտեղից այն էլ գնում է ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի երկրներ»,- նշել է «Գազպրոմի» ղեկավարը։
Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ եվրոպական շուկայում ռուսական գազը հասանելի է բավականին մեծ ծավալով։
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ պետություններ կան, որոնք հայտարարում են, որ իրենց երկրների շուկայում ռուսական գազ չկա, սակայն դա այդպես չէ»,- հավելել է նա։
--00—ԼՀ