ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի 4 միլիարդ եվրո արժողությամբ առնվազն 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ դրանց ավելցուկի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հաղորդում POLITICO պարբերականը։
Ըստ POLITICO-ի վերլուծության՝ եվրոպական երկրները ստացել են պատվաստանյութի 1,5 միլիարդ դեղաչափ (Եվրոպայում յուրաքանչյուր անձի համար 3-ից ավելի)․ դրանցից շատերը հայտնվել են մայրցամաքի աղբավայրերում։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ