ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստին։
Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպումները լավ հնարավորություն են ստեղծում համադրել գործողությունները», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության տեղեկատվության համաձայն, Փաշինյանը ՀԱՊԿ նիստին չմասնակցելու իր որոշման մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ու հույս հայտնել, որ «գործընկերներն ըմբռնումով կմոտենան իր որոշմանը»։
--00—ՅՄ