ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», - ասաց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ