ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի ընտրական փուլի Ջիբրալթարի հետ խաղում (14:0) հեթ-տրիկի շնորհիվ խփեց իր կարիերայի 300-րդ գոլը։
Ֆրանսիացին դա արել է 24 տարեկանում։ Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը այս ցուցանիշին հասել են 25 տարեկանից հետո, հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Կիլիանը նաև խփեց իր 46-րդ գոլը ազգային հավաքականի կազմում և զբաղեցրեց թիմի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակի երրորդ հորիզոնականը:
Ֆրանսիայի հավաքականի ավագի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը և դեռ չի երկարաձգվել։ Ներկայումս Մադրիդի «Ռեալը» համարվում է 24-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու ֆավորիտ, սակայն «Բավարիան» չի բացառում նման տրանսֆերի հնարավորությունը։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ