ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ։ Այս մասին վերջինս խոսել է առցանց ասուլիսի ժամանակ։
«30 տարվա պրոցեսները, երբ նրանք մեր անկախությունը չեն ճանաչել և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, պետք է հասկանալ դրա պատճառները, և այս իրավիճակում ինչպես կարելի է առաջընթաց արձանագրել։ Սա հեշտ, պարզ գործ չէ։ Եթե կամ երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, նաև դա կօգնի Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ