Այս «խաղաղությունը» նոր պատերազմի է բերելու. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը։ Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Այս գիտակցումը մեր հաարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունը ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար․ «Արցախը երբեք բեռ չի եղել, այն եղել է փրկօղակ, և այդ ողբերգությունը մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին սրա մասին պետք է մտածել, ոչ թե անձերին կամ առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին»,-ասել է նա։

ՀՀ երրորդ նախագահի խոսքերով, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը անհրաժեշտություն է, բայց այս «խաղաղությունը» նոր պատերազմի է բերելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ