ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Թուրքիայի մի շարք քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկի և տեղումների արդյունքում: Անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս տասը վիրավորվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։
Նշվում է, որ իշխանությունները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։
Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։
--00—ՅՄ